Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Գյումրիում ու Երևանում բողոքի ակցիաներին՝ ընդդեմ «Շրջանառության հարկի»։ «Ես այսօր եղել եմ Գյուրիում և ասեմ, որ գյումրեցիները բավականին վրդովված են»,-տեղեկացրեց պատգամավորը։

Ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ Կառավարության քաղաքականության հիմքում է՝ կարևորել ՓՄՁ-ները, ու կառավարության քայլերն ուղղված են նպաստավոր միջավայրի ստեղծմանը: «Դա արտացոլվում է 3.5%-1% դրույքաչափը իջեցնելով և 12 միլիոն բեռն իր վրա վերցնելով: Նպատակը առաջին հերթին՝ ՓՄՁ-ներին օժանդակելու խնդիրն է»,-ասաց նախարարը:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ փաթեթ են ներկայացնելու, որտեղ խոսվում է երիտասարդ ընտանիքների, սահմանամերձ գյուղերին օժանդակելու մասին: «Այսօր Կառավարությունը որդեգրում է նոր ֆինանսական քաղաքականություն»,-ասաց նա և հավելեց, որ ցանկացած Կառավարություն շահագրգռված է օժանդակելու ՓՄՁ-ներին:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել