Esem.am-ը գրում է․

Երգիչ Միհրան Ծառուկյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 27 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել:

«Կեսգիշերին երկրպագուներիցս մեկը եկավ, շնորհավորեց ինձ, ինչն իսկական անակնկալ էր: Շատերն էլ զանգահարեցին, շնորհավորել են, հաղորդագրություններ են ուղարկել: Շատ զգացված եմ բոլոր բոլորին այդքան ջերմ շնորհավորաքների համար: Առավոտյան արթնացել եմ, բացել եմ էջերս, թերթում, թերթում եմ, իսկ շնորհավորանքները չեն վերջանում, ինչի առթիվ շատ ուրախ եմ»,- ոգևորությամբ նշեց երգիչը:

ESem.am-ի հետ զրույցում Միհրանն ասաց, որ տարեդարձի երեկույթն անցկացրել է նեղ ընկերական շրջապատում` երևանյան ռեստորանային համալիրներից մեկում: «Շատ լավ մթնոլորտ էր, շատ լավ ուրախացանք»,- նշեց երգիչը:

Միհրանի խոսքով`տորթի մոմերը փչելիս անպայման պահում է երազանք: «Կարծում եմ` դա շատ գեղեցիկ երևույթ է, որին պետք է հավատալ: Անգամ եթե երազանքդ չիրականանա, պետք է էլի երազանք պահել»,- ասաց նա` չցանկանալով բացահայտել, թե ինքն ինչ երազանք է պահել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել