3c407646-563e-3d26-8032-c63a397460961in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Մինսկում հուշագրի ստորագրումը` Ուկրաինայում հրադադարի ռեժիմի իրականացման վերաբերյալ և բոլոր կողմերին կոչ է արել ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացումը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքին:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է անում ապահովել պայմանավորված միջոցառումների շուտափույթ իրականացումը, որոնք, եթե ավարտին հասցվեն, վճռորոշ դեր կկատարեն հրադադարի կայուն ռեժիմի առումով և ճանապարհ կբացեն խաղաղության ծրագրի հետագա առաջընթացի համար»,- ասել է նա:

Նրա խոսքերով` Պան Գի Մունը հաստատակամորեն հակված է այն կարծիքին, որ Ուկրաինայի հակամարտությունը «չպետք է լուծվի ռազմական ճանապարհով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել