Ladynews.am-ը գրում է.

Առողջապահության միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական 75 րոպե տրամադրել ինտենսիվ սպորտին, օրինակ` վազքին:

Մինչ վերջերս հայտնի չէր, թե արդյո՞ք սպորտով քիչ զբաղվելը նույնպես բարենպաստ է անդրադառնում առողջության վրա: Այովայի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ևս իր օգտակարությունն ունի: The Times of India-ի հաղորդմամբ` ընդամենը 7 րոպե վազքը 55% իջեցնում է ինֆարկտի և կաթվածի հավանականությունը: 5-10 րոպե վազքը հանգեցնում է ճիշտ նույն արդյունքի, ինչ 5-10 րոպե միջին ծանրության ֆիզիկական վարժությունները: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ եթե սպորտով զբաղվեք թեկուզ կարճ ժամանակով, կարող եք զգալի ամրապնդել ձեր առողջությունը:

Հետազոտողները 15 տարվա ընթացքում ուսումնասիրել են 18-100 տարեկան 55137 մարդու, որպեսզի պարզեն, թե կա՞ արդյոք կապ վազքի և երկարակեցության միջև: Պարզվել է, որ վազորդների մոտ տարբեր պատճառներից մահացության ռիսկը 30% ցածր է: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել