Replik.am-ը գրում է.

ITAR-TASS-ը գրում է, որ Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալների համաձայն` Ուկրաինայի արևելքում այս տարվա ապրիլին հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 3100 մարդ, ավելի քան 8000-ը վնասվածքներ են ստացել:

Հաշվետվությունում նշվում է. «Ուկրաինայի արևելքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առնվազն 3171 մարդ է սպանվել, այդ թվում՝ նվազագույնը 27 երեխա, և 8061 մարդ վնասվածքներ են ստացել՝ ներառյալ նվազագույնը 56 երեխա: Ներքին տեղահանվածների թիվը հասել է 263 հազարի: Եվս մոտ 367 հազար ուկրաինացիներ փախել են հարևան երկրներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել