Life.panorama.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանը մտադիր չէ փոխվել հանուն ամուսնու

Քիմ Քարդաշյանը իր հեղինակային Kardashian Sun Kissed արևայրուքի համար նախատեսված ապրանքների շնորհանդեսի ժամանակ շփվել է նաև մամուլի ներկայացուցիչերի հետ` պատասխանելով նրանց հարցերին: Քիմը խոսել է հարդարման միջոցների վերաբերյալ իր պատկերացումների և ամուսնու նախասիրությունների մասին:

Քիմի կյանքին հետևողները լավ գիտեն, որ նա այն մարդկանց թվին է դասվում, ովքեր հաճախ են փոխում մազերի գույնը` փորձելով բոլոր հնարավոր տարբերակները: Քիմի խոսքով իր ամուսնուն դուր է գալիս, երբ նա շիկահեր է, սակայն ինքը նախընտրում է ավելի շատ թխահեր լինել:

«Բառացիորեն երեկ ես նրա հետ խոսել եմ այդ թեմայով: Բնականաբար լավ կլիներ, եթե շիկահեր դառնայի, սակայն ես չեմ ցանկանում կտրուկ փոփոխություններ անել: Ամեն դեպքում միշտ էլ կարելի է օգտվել կեղծամներից»,- նշել է Քարդաշյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել