Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի մեկն արդեն մոտենում է: Այս օրերին բոլորը զբաղված են նախասեպտեմբերյան գնումներով: Աշակերտների համար նոր ուսումնական տարվա համար արվող գնումները զվարճանքի են վերածվում, իսկ ծնողների համար ՝ գլխացավանքի:

Գրենական պիտույքների գները պարզելու նպատակով Operativ.am-ի թղթակիցը շրջեց գրենական պիտույքների վաճառակետերով, ինչպես նաև զրուցեց նախասեպտեմբերյան առևտրի մեջ գտնվող ծնողների հետ:Պետք է նշել, որ շուկան բազմազան է: Այստեղ կարելի է գտնել ցանկացած գնի և որակի ապրանք:

Տետրերի ու գրենական պիտույքների գները, կախված արտադրող ֆիրմայից, տարբեր է: Այս տարի ամենաթանկ տետրերը «Scarlet» ֆիրմայի տետրերն են: Եթե 12 թերթանոց սովորական տետրերը կարելի է գնել 30-45 դրամ, ապա «Scarlet» ֆիրմայի արտադրության 12 թերթանի տետրերն արժեն 60-70 դրամ: Նույն ֆիրմայի 96 թերթանի լայն տետրերն արժեն 195-400 դրամ, նեղերը՝ 140-220, իսկ 40 թերթանի նեղ տետրերն արժեն 90 դրամ: Սրանք մեծամասամբ ֆիքսված գներ են, մինչդեռ կան խանություներ, որտեղ տետրերի մեջ 15-20 դրամի տարբերություն է զգացվում: Օրագրերի գները ևս տարբեր են: Շուկայում կարելի է գտնել 250-2300 դրամանոց օրագրեր:

Գրիչները կարելի է գնել 30 դրամից սկսած: Այս տարի շատ են տարածված անվանական գրիչները, որոնք վաճառվում են 450 դրամով: Քանոնների հավաքածուն գրեթե բոլոր վաճառակետերում կարելի է գնել 350 դրամով, մինչդեռ որոշ խանութներում քանոնի միևնույն հավաքածուն վաճառվում է 500 դրամով: 

Ինչ վերաբերում է դպրոցական պայուսակներին, ապա վաճառակետերում առկա են 2500 դրամից սկսվող պայուսակներ:

Գնորդները բողոքում են տարեցտարի աճող թանկացումներից, որոնք առկա են թե′ գրենական պիտույքների, թե′ հագուստի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել