Asekose.am-ը գրում է.

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կարող է ազատվել աշխատանքից: Այս մասին հայտնել է անձամբ Մալախովը Twitter-ի իր էջում: 
Իր խոսքով` հեռուստահաղորդավարի իր աշխատանքից գոհ չի մնացել Շերեմետևո օդանավակայանի լրատվական բաժինը: Խոսքը վերաբերում է  «Пусть говорят» թոք-շոուի այն թողարկմանը, որի ժամանակ հաղորդման անձնակազմն անդրադարձել է հայտնի ռուս ֆուտբոլիստ Արտյոմ Չեչիկովի մահվանը: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երբ 24-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Բարսելոնայից մեկնել է Չելյաբինսկ: Արտյոմի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով ինքնաթիռի օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Շերեմետևո օդանավակայանում, որտեղ, ցավոք, մարզիկի կյանքը չի հաջողվել փրկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել