Tert.am-ը գրում է.

Հանգամանքներն են բերել նրան, որ Հայաստանի գործընկերային կապերի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ է: Հիմա տնտեսվարող սուբյեկտի ամբողջ նպատակն այն է, որ իր գործարքները տեղի ունենան հնարավորինս պատշաճ ձևով և չընդհատվեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ի պատասխան դիտարկմանը, թե այն դեպքում, երբ խոսվում է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման մասին, ստեղծված խնդիրը լուրջ խոչընդոտ չի՞ հանդիսանա այդ հարցում։ 

«Հաշվի առնելով, որ մեզ ավելի արդիական, ավելի բարձր գործընկերներ գտնելու հնարավորություն տրված չէ, ես մտածում եմ, որ մենք պետք է գոնե ամրապնդենք այդ արդեն հաստատված կապերը»,–հավելեց նա։ 

Տնտեսագետը նաև նշեց, որ հանգամանքների բերումով Հայաստանը հայտնվել է մի տեղում, որ կարելի է անգամ սենտիմենտալորեն ասել, որ մեր բախտը չի բերում. «Իհարկե, չկիրառենք այդ մոտեցումը և հասկանանք, որ սրանք են մեր պայմանները: Լիովին այլ հարց է, որ կառավարողներն այդքան էլ լավ չեն հասկանում, չեն անում այն, ինչ կարելի է»: 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Վերին Լարսի՝ սողանքի հետևանքով փակված ճանապարհը Հայաստանը ռուսական շուկային կապող կարևոր ճանապարհ է, որի խափանումը որոշակի վնասներ կհասցնի, իսկ թե կոնկրետ որ ապրանքատեսակների վրա կազդի և ինչ ծավալներով, պարզ կլինի ճանապարհը բացվելուց հետո արվելիք հաշվարկների արդյունքում: 

«Իհարկե, այդ ճանապարհը մեզ համար շատ կարևոր ճանապարհ է, Վրաստանն էլ մեր բեռնափոխադրումների և հեռահաղորդակցության առումով կարևոր երկիր է՝ գործընկեր և բարեկամ պետություն, հետևաբար աղետների և փլուզումների արդյունքում առաջացած բարդությունները որոշակի խոչընդոտ առաջացնելու են տնտեսության վրա»,-ասաց Արտակ Զաքարյանը: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել