1393020910390139026349131in.am-ը գրում է.

Սիրիական զորքերը անդրադարձրել են Հոմս քաղաքից 120 կմ արևելք գտնվող Էշ-Շաեր գազի հանքավայր ներթափանցելու «Իսլամական պետության» զինյալների փորձը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոջահեդները, ինչպեսև 1 շաբաթ առաջ, հանկարծակի հայտնվել են անապատից ամենագնացներով՝ դրանց վրա տեղադրված ատրճանակներով և գրոհել են գազային կայաններից մեկի մոտ գտնվող բանակային բլոկպոստերից մեկը: Գրոհն անդրադարձնելու ընթացքում շարքից հանվել է հակառակորդի մի քանի ավտոմեքենա, սպանվել և վիրավորվել են տասնյակ զինյալներ:

«Իսլամական պետության» զինյալները հուլիսի 17-ին գրավել էին Սիրիայի կենտրոնում խոշորագույն գազային դաշտը: 10 օր հետո էլիտար զորամիավորումների կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում Էշ-Շաերն ազատագրվել է, մոջահեդները նահանջել են Սիրիական անապատի խորքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել