168.am-ը գրում է.

ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները ոչ միայն հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձն են կանխում ու նրանց ետ շպրտում, այլեւ լավ երգում են ու ստեղծագործում: Գառնիկ Դավթյանին հրամանատարը «երգիչ» է անվանում ու հպարտանում, որ վերջին շրջանում առաջնագծում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիայի ժամանակ Գառնիկն իրեն լավ է դրսեւորել ու իր ներդրումն ունեցել հակառակորդի գործողությունների կանխման գործում: Ինքը՝ Գառնիկը, պատմում է, որ այդ օրը առաջին անգամ է մասնակիցը դարձել այդ ամենի, սակայն ոչ վախ է զգացել, ոչ էլ խուճապի մատնվել: Համոզված է, որ ցանկացած ժամանակ հակառակորդի գործողություններն արժանի պատասխան են ստանալու, դա ապացուցում են տղաների մինչ այդ կատարած սխրագործությունները: Դիվերսիայի ժամանակ դիրքի զինվորներից ոչ-ոք խուճապի չի մատնվել եւ շրջանաձեւ պաշտպանության շնորհիվ կարողացել են ետ մղել հակառակորդին: Այդ պահին, իր խոսքերով, ոչ մի բանի մասին չի մտածել, բացի պաշտպանվելու, հակառակորդին խոցելու, իսկ ավելի ուշ արդեն տղաներով վերլուծում էին կատարվածը ու համոզվում, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինես պատերազմի:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել