Replik.am-ը գրում է.

Սան Ֆրանցիսկոյի  բնակիչները իշխանություններից խնդրել են Waldo Tunnel կամուրջն անվանել Ռոբին Ուիլյամսի անունով, ով անցած շաբաթ ինքնասպան էր եղել: Օսկարակիր դերասանի երկրպագուները երկու օրվա ընթացքում ավելի քան վեց հազար ստորագրություն են հավաքել և խնդրանքով դիմել քաղաքային իշխանություններին:

Խոսքը հայտնի «Ոսկե դարպաս» կամուրջի հյուսիսային հատվածի մասին է: Երկրպագուների կարծիքով կամարաձև կամուրջը կհիշեցնի զբոսաշրջիկներին այն ուրախության մասին, որը պարգևում էր դերասանը:

Սան ֆրանցիսկոյի օրենսդիր խորհրդի ներկայացուցիչ Մարկ Լիվայնը հայտարարել է, որ հետաքրքրված է այդ առաջարկով և այդ հարցը մանրամասն կքննարկվի:

Նա նշել է, որ այդ թեման պետք է քննարկել դերասանի ընտանիքի անդամների հետ: «Մենք պետք է բոլորս վստահ լինենք, որ դա հարմար միջոց է դերասանի հիշատակը հարգելու համար»,- նշել է Մարկ Լիվայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել