020507a_jdam_5001in.am-ը գրում է.

Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է, որ երկրի ռազմաօդային ուժերը ևս վեց ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման իրաքյան Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող դիրքերին։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ոչնչացվել կամ վնասվել են չորս փոխադրամիջոց, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ միջոցների պահման բազմաթիվ վայրեր։ Օգոստոսի 8-ից սկսած, արդեն 90 հարված է հասցվել ԻՊ-ի դիրքերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել