Life.panorama.am-ը գրում է.

Հետաքրքիր փաստեր ճաղատության մասին

1. Հիպոկրատն իր հիվանդներին աղավնու ծերտ էր նշանակում` որպես ճաղատության դեմ միջոց:

 
2. Լյուդովիկոս XIV-րդը չէր ցանկանում ցուցադրել իր հատուկենտ մազերը, այդ իսկ պատճառով` սկսում է կեղծամ կրել, որը մեծ թափով տարածվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում:
 
3. Մաշկաբանների պնդմամբ` ծխելը նպաստում է ճաղատանալուն: Մշտական ծխելու պատճառով` խանգարվում է ֆոլիկուլների արյան մատակարարումը: Ֆոլիկուլների և մազածածկույթի խտության վրա բացասաբար կարող է ազդել  ինչպես ծխախոտի ծուխը, այնպես էլ շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
 
4. Կանանց աչքերում ճաղատ տղամարդիկ ավելի առնական տեսք են ունենում: Բրյուս Ուիլիսը, Դին Վիզելը, Ջեյսոն Սթեթհեմը ժամանակակից իսկական սեքս-սիմվոլներ են: 
 
5. Գլխի վերին հատվածում ճաղատություն ունեցող տղամարդիկ 1/3-ով ավելի հաճախ են բախվում սրտի իշեմիկ հիվանդությունների հետ: Ճապոնացի մասնագետների կարծիքով` առավել վտանգված են վաղ հասակում ճաղատացած տղամարդիկ:
 
6. Մազերի գլխավոր առաջադրանքը ոչ թե գեղեցկությունն է, այլ ուղեղի ջերմաստիճանի պահպանումը: Գլուխը սափրելը օրգանիզմի համար մեծ սթրես է: Այդ իսկ պատճառով` մազերը սկսում են շատ արագ աճել` օրական 0,44 մմ արագությամբ, մինչ հասնում են 1 սմ երկարության: Ապա արագությունը նվազում է, քանի որ ջերմափոխանակման գործառույթը վերականգնվում է:
 
7. Միջնադարում կանայք սափրում էին գլխի առջևի մասը, որպեսզի ճակատն ավելի մեծ երևա:
 
8. Ճաղատությունը մարդկանց 10-15 տարով ավելի ծեր է ցույց տալիս, այդ իսկ պատճառով` ճաղատացած մարդիկ հաճախ ամբողջությամբ սափրում են գլուխը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել