16-Крокодил-альбиносAraratnews.am-ը գրում է.

Ավստրալիայում հայտի ալբինոս կոկորդիլոսը, որը կրում էր Մայքլ Ջեքսոն անունը, սպանել է 57-ամյա ավստրալացուն, ով ձկնորսությամբ էր զբաղվում Ադելաիդա գետում։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ձկնորսը փորձել է ազատել կարթի խճճված թելը։

Որոշ ժամանակ անց ոստիկաններն ու ռեյնջեները կարողացել են սպանել կենդանուն և հեռացնել մահացածի մարմինը դեպքի վայրից։ Այս ամենին ականատես է դարձել ձկնորսի կինը, ով ներկայում գտնվում է շոկային վիճակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել