n_106381in.am-ը գրում է.

2014-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառված սմարթֆոնների մոտ 85%-ն աշխատում է Google Android բջջային օպերացիոն համակարգով: hitech.vesti.ru-ի տեղեկացմամբ՝ այսպիսի թվեր է բերում Strategy Analytics հետազոտական ընկերությունը: Երկրորդ տեղում Apple-ի iOS-ն է, երրորդը՝ Microsoft-ի Windows Phone-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նոր սմարթֆոնների վաճառքում Android-սարքերի բաժինը 80,2%-ից աճել է մինչև 84,6%-ի: Այդպիսի սարքերի շուկան կտրուկ աճում է, ուստի անդրոիդների վաճառքի ծավալները ևս տպավորիչ են՝ 186,8 մլնից 249,6:

Իսկ Apple-ի բաժինը շուկայում, որը զբաղեցնում են iPhone-ները, մեկ տարում 13,4%-ից կրճատվել է մինչև 11,9%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել