10126917911in.am-ը գրում է.

Իսպանիայի թագավորական տունը երկուշաբթի հայտարարել է սկսված բարեփոխումների մասին, որոնք ուղղակիորեն վերաբերում են Ֆելիպե VI-ին, նրա պարտականություններին, հաղորդում է EFE գործակալութունը:

Հրապարակված միջոցներից են թագավորական ընտանիքի հաշիվների և ծախսերի արտաքին աուդիտը, թագավորական ընտանիքի անդամների վարքի կանոնների մշակումը, նվերներ ստանալու կարգի սահմանումը:

Նորամուծությունների համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները (այսուհետ նրանք են ինքը՝ թագավորը, նրա կինը՝ Լետիցիան, գահաժառանգ արքայադուստր Լեոնորը, ինֆանտա Սոֆիան, ինչպես նաև Խուան Կառլոսը և նրա կինը՝ Սոֆիան) կարող են զբաղվել միայն այն պարտականություններով, որոնք սահմաված են նրանց տիտղոսների համար: Նրանց արգելվում է զբաղվել ցանկացած մասնավոր գործով:

Թագավորի մնացած բոլոր հարազատները, օրինակ՝ նրա քույրերը՝ Ելենան և Քրիստինան, որևէ վարձատրություն չեն ստանա, իսկ արարողություններին կարող են մասնակցել բացառապես թագավորի հատուկ հրավերով:

Իսպանական թագի ծախսերին կհետևեն հատուկ պետական հսկիչները: Բոլոր տվյալները կհրապարակվեն տարվա վերջում: Թագավորական տունը իրավաբանական հարցերով խորհրդատուներ կունենա:

Մինչև տարվա վերջը Ֆելիպեն այնքան աշխատավարձ կստանա, որքան ստանում էր, երբ արքայազն էր՝ տարեկան 146 376 եվրո, իսկ նրա հայրը՝ Խուան Կառլոսը՝ տարեկան 292 752 եվրո: 2015 թ. կփոփոխվի Խուան Կառլոսի աշխատավարձի չափը:

Բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին Ֆելիպեն հայտարարել էր հունիսի 19-ին իր թագադրման օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել