l11_81in.am-ը գրում է.

Լոնդոնի կառուցապատողները վերջերս բազմաբնակարան շենքեր կառուցելիս առանձին մուտքեր են կառուցում հարուստների և այսպես կոչված՝ «հետնամուտքեր»՝ աղքատների համար: Շինարարության իրավունք ստանալու համար կառուցապատողները պարտադիր բնակարաններ են հատկացնում նաև համեստ միջոցների տեր մարդկանց համար: Սակայն մուտքերը հարուստների և չունևորների համար առանձնացվում են, հայտնում է Guardian-ը:

Թերթը գրում է , որ այս միտումն արդեն անվանվել է «աղքատների դռներ» (poor doors): Ավելին՝ այդպիսի տներում հարուստների և աղքատների համար առանձին աղբատարներ, փոստարկղեր և հեծանիվը կայանելու տեղեր են կառուցում:

Փաստին ուշադրություն է դարձրել Բրիտանիայի Կանաչների կուսակցությունը, որի ներակայացուցիչները կառուցապատողներին մեղադրել են «հասարակ մարդկանց չհարգելու համար»:

Prian.ru-ն նշում է, որ նույն միտումը նկատվում է նաև Նյու Յորքում: Այդպիսով, Մանհեթենի հայտնի թաղամասում բազմաբնակարան շենքը 2 մուտք կունենա՝ հարուստների և աղքատների համար: Սակայն քաղաքի ղեկավար Բիլ դե Բլազիոն արդեն խոստացել է մի շարք միջոցներ ձեռնարկել կառուցապատողների նկատմամբ, որոնք իրենց նման բան են թույլ տալիս: Նյու Յորքում մի այդպիսի դեպքը մեծ արձագանք է գտել: Սակայն Լոնդոնում, երևում է, ոչ ոք չի զարմանում:

Իսկ կառուցապատողներն ասում են, որ սա անում են հենց բնակիչների բարօրության համար. պակաս ապահովված բնակիչները կարող են «հետնամուտքով» ներսուդուրս անել և չվճարել «լրացուցիչ ծառայությունների» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել