Esem.am-ը գրում է.

Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ հաղորդավարուհի Մերի Շահինյանն ընկեր ունի: Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին, ESem.am-ը կապ հաստատեց Մերիի հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները: «Այո ընկեր ունեմ»,- ասաց նա, սակայն չցանկացավ մանրամասնել՝ որքան ժամանակ է, ինչ միասին են: Հաղորդավարուհին չցանկացավ խոսել նաև առաջիկայում ամուսնության հավանականության մասին:

Անդրադառնալով ամառային հանգստին՝ Մերին նշեց, որ արդեն հասցրել է այն վայելել Գերմանիայում:) «Երկու շաբաթ եմ եղել այնտեղ. առաջին շաբաթը մի քիչ ցուրտ էր, հետո այնտեղ էլ եղանակը բացվեց: Շատ լավ եմ հանգստացել»,- ասաց հաղորդավարուհին՝ նշելով, որ առաջին անգամ չէր Գերմանիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել