Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդը գյուղն ամեն օր գնդակոծում է: Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ էլ կրակել են կոմբայնավարի, կարմիր խաչի մեքենայի վրա:

«Լարված իրավիճակ է, անընդհատ կրակում են, ինչ տեսակի զենքով ասես կրակում են, արդեն սկսել են նռնականետերով կրակել»,- ասաց գյուղապետը, ապա նշեց, որ այսօր դեռ չեն կրակել. «Կարթնանան, չայ կխմեն ու կսկսեն»:

Ինչ վերաբերում է հակադարձմանը՝ Սամվել Սաղոյանն ասաց. «Մերոնք հակադարձում են, լռում են, իսկ հետո նորից սկսում են կրակել, չեն դադարում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել