Armtimes.com-ը գրում է.

21. 45 - Այգեպար գյուղում լսելի են պայթյուններ. առայժմ հայտնի չէ, թե դրանք լուսատու հրթիռների՞ պայթյուններ են, թե օգտագործվում են այլ զինատեսակներ: Տեղի աղբյուրները հաստատում են, որ մեր դիրքերի ուղղությամբ լսվում են նռնականետերի պայթյուններ:  

21.30 - Մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական զորքերը ինտենսիվ կերպով Ղազախի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերից սկսել են գնդակոծել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերը՝ մասնավորապես՝ Մովսեսն ու Այգեպարը:

Այգեպարի վրա ադրբեջանցիները կրկին կախում են լուսատու հրթիռներ, եւ ուղիղ նշանառությամբ կրակում բնակելի տների վրա: Բնակիչները պատսպարվել են նկուղներում, այլ՝ համեմատաբար ապահով վայրերում: Մովսեսի բնակիչները մեր թղթակցին հայտնել են, որ մեր զորքերի պաշտպանական դիրքերի նկատմամբ հակառակորդը սկսել է կիրառել նռնականետեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել