Lurer.com-ը գրում է.

Հուլիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի մոտակայքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Լիճք գյուղի պոմպակայանին հարակից տարածքում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ ավազի հանք տանող ճանապարհին՝ 5 հա, Թաթուլ գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու թիվ 6 տան բակում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում՝ 120 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել են 10 ծիրանենի, Եղեգնաձոր քաղաքի Զ. Վարդանի փողոցի թիվ 35 հասցեում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել