Без имени-1Galatv.am-ը գրում է.

«Զրկեք Ռուսաստանին մարզական միջոցառումներ անցկացնելու իրավունքից՝ MH-17-ի կործանումից հետո ՌԴ նախագահի վրա ճնշումն ուժեղացնելու համար»,- գրում են The Times-ի լրագրողներ Քեվին Իզոն ու Դևիդ Բրաուն:

«Հովանավորները, ամենայն հավանականությամբ, կպահանջեն, որպեսզի հոկտեմբեր ամսին կայանալիք  «Ֆորմուլա-1» Գրան-պրին չեղյալ հայտարարվի, ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնությունն այլ երկիր տեղափոխելու կոչեր են հնչում»,- ասվում է հոդվածում:

Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների ու սպորտի հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ Թրեյսի Քրաուչը կոչ է արել տեղափոխել 2018 թ. աշխարհի առաջնությունը, այն բանից հետո, երբ տեղեկություն են ստացել, որ աշխարհի առաջնության անցկացման ռուսական հայտի հաջողությունը կապված է ՖԻՖԱ-ի կոռումպացված չինովնիկների հետ, – նշում է հրատարակչությունը:

«Լրագրողները քննադատել է կոռուպցիոն գործարքի մանրամասները, երբ Քաթարն ընտրվել է աշխարհի 2022 թ. առաջնության անցկացման երկիր` հայտարարելով, որ կան վկայություններ, որ ՌԴ հաջողված հայտը ևս դրա հետ կապ ունի»,- գրում են հեղինակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել