Վաղահաս դեղձի որակն ընկել էArmnewstv.am-ը գրում է.

Արմավիրի մարզում դեղձի բերքահավաքն այս տարի ավելի վաղ է սկսվել: Միջահաս դեղձը ծառից պոկելու իսկական ժամանակը օգոստոսն է, բայց հասունացած միրգը չհավաքել չեն կարող: Այգետերերը բերքի քանակից դժգոհ չեն, բայց վաղաժամ հասունացած դեղձը մանր է և անորակ: Նույնիսկ նոր քաղած դեղձն է թոռոմած: 

 

Արմավիրցի հողագործները համոզված են` եթե կարողանային առատ ոռոգել այգիները, բերքի որակը չէր ընկնի: Գյուղատնտես Սամվել Բաղդասարյանի կարծիքով` դեղձի որակազրկման պատճառը միայն ջրի պակասը չէ: Գլխավոր գործոններից մեկը մարտի ցրտահարությունն էր: Մանր և ջրազուրկ դեղձը գնորդին չի գրավում, շուկայի ցածր գներն էլ` վաճառողներին: Լավագույն դեպքում 1 կգ դեղձը 400 դրամով են կարողանում վաճառել:

Նաիրի գյուղը մարզի դեղձառատ համայնքներցի մեկն է: Գյուղը 120 հեկտար դեղձի այգի ունի: Այստեղ նույնպես դժգոհ են ամառային բերքահավաքից: Նաիրիում հույս ունեն, որ աշնանը դեղձի այգիներից շահույթ կստանան: Ուշահաս դեղձի որակը բարձր կլինի, քանի որ ոռոգման ջրի խնդիրը խորքային հորերի միջոցով արդեն լուծվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել