1688763271in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարվածությունը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ռազմական գործողություն չիրականացրեց Սիրիայի դեմ, ինչը պնդում էր թուրք առաջնորդը:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ նախկինում ինքն անմիջապես զանգահարել է Օբամային, իսկ հիմա միմյանց հետ շփվում են թուրք և ամերիկացի արտգործնախարարները: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

Բացի դրանից՝ Վաշինգտոնի հետ Էրդողանը տարաձայնություններ ունի նաև Գազայի հատվածի իրադարձությունների վերաբերյալ, որտեղ իսրայելական զորքերը 2 շաբաթում ավելի քան 700 պաղեստինցու են սպանել: Թուրք վարչապետը դա համարում է պետական ահաբեկչություն և ցեղասպանություն և քննադատում ԱՄՆ-ին Իրայելին աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել