Esem.am-ը գրում է.

Օրերս երգահան Ռիչարդ Մադլելյանն ու սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը և պրոդյուսեր Սամվել Ղազարյանն ու երգչուհի Սիդնին որոշել են ամառային տապը մեղմել` գնալով Սևանա լիճ:)

Աշխատանքային զբաղվածության պատճառով նրանք միայն մեկ օր են անցկացրել Սևանում` առավոտյան գնացել են, երեկոյան` վերադարձել: ESem.am-ի հետ զրույցում Լիկան նշեց, որ Սիդնին իր ընկերուհին է, այդ պատճառով էլ միասին են գնացել:

Սերիալային դերասանուհու խոսքով` նախընտրում է ակտիվ հանգիստ: «Թե՛ հանգիստը, թե՛ աշխատանքը, թե՛ այլ բաներն ինձ մոտ շատ ակտիվ են անցնում»,- ասաց նա` հավելելով, որ ամռանը նախընտրում է ծովային հանգիստ, թեև լողալ չի կարողանում: «Ջրից ահավոր վախենում եմ, լողի չեմ գնացել, փորձել են ինձ սովորեցնել լողալ, սակայն շատ եմ վախենում, ոչ ոքի չեմ վստահում: Ամեն դեպքում սիրում եմ ծովային հանգիստ, որովհետև հաճելի է, նաև` զագար եմ ընդունում:)»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել