62-ամյա տղամարդն ընկել է բեռնատարում բարձած խոտի դեզի վրայիցPanorama.am-ը գրում է.

Հիվանդանոցից օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա Լյովա Բ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել