Հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից... ՄԻՊPanorama.am-ը գրում է.

«Գլխավոր դատախազության ներկայացուցիչը երեկ հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած և հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող և անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից», -նշվում է ՄԻՊ աշխատակազմից տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում նշում է տվյալ խախտման փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, ինչպես նաև խախտող պետական մարմնին ուղղված իր կոնկրետ առաջարկները: Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում Պաշտպանի առաջարկները, ապա Պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը: Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել