Yerevan_Opera_House1in.am-ը գրում է.

Հուլիսի 24-ին՝ ժամը 20.30, Արարատյան Հայրապետական Թեմի եկեղեցասեր երիտասարդներն Ազատության հրապարակում կազմակերպելու են միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Այն «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները՝ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ, բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն:

Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:

Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Երկրորդ միջոցառումը՝ հունիսի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, ուր կատարվել է հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի:

Հաջորդ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել