«Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը գործարանը գնել է ու շատ շուտով պատրաստվում է այն գործարկել: Իհարկե, Գ. Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդամենը միջնորդել է, որ իր մոսկվայաբնակ ընկերները գնեն գործարանն ու աշխատեցնեն, սակայն միաժամանակ խոստովանեց, որ անձամբ է հետևելու գործարանի աշխատանքներին. «Ղեկավար կարող է ես չլինեմ, բայց իմ հսկողության տակ կլինի, որպեսզի այն նույն վիճակին չարժանանա, ինչին որ արժանացել էր»:

ՊՆ նախկին փոխնախարարը հավելեց նաև, որ գործարանի նոր սեփականատերերը պատրաստվում են մարել գործարանի պարտքերն ու վճարել կուտակված աշխատավարձերը: Հիշեցնենք, որ Գ. Մելքոնյանը 2008թ. մարտի 1–ից առաջ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով ազատվեց փոխնախարարի պաշտոնից, քանի որ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Մելքոնյանը ևս միացել է իրեն»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել