Tert.am-ը գրում է.

«Երևան ջուր» ընկերության կողմից դատի տված 82 տարեկան Մարտիկ Հայրապետյանին օգնելու համար Tert.am-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ: Նրանց թվում է նաև «Վիտամին ակումբի» անդամ Գարիկ Պապոյանը, ով նշել է, որ եթե դատական հայցը հօգուտ Մարտիկ Հայրապետյանի չլուծվի, ինքն անձամբ կվճարի պապիկի փոխարեն: Բացի այդ, Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի ուսանողները դրամահավաք են կազմակերպել՝ ջրի խողովակի վրա ջրաչափ չտեղադրելու համար

Ինչպես ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր Մարտին Հայրապետյանը թոշակով է ապրում և հաշվիչ գնելու համար հնարավորություն չունի: «Երևան ջուր» ընկերությունը Մարտիկ Հայրապետյանից դատարանի միջոցով պահանջում է վճարել 65 հազ. դրամ, այնինչ պետության կողմից ստացած թոշակի չափը կազմում է 35 հազ. 600 դրամ: 

Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ լուրն այնքան արտառոց էր, որ չնայած արձակուրդներին՝ ուսանողները նախաձեռնեցին օգնել պապիկին: «Երեխաները հավաքել են ինչ-որ գումար, որն այսօր կտանեն ու կհանձնեն նրան»,- ասաց քոլեջի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել