Սոֆի Դևոյանը՝ գնացքում դիմավորած տարեդարձի և ամուսնու «սպանիչ անակնկալի» մասինLife.panorama.am-ը գրում է.

ՀՀ վաստակավոր արտիստուհի, պարուհի Սոֆի Դևոյանն այս տարի իր ծննդյան օրը դիմավորել է գնացքում՝ սաների հետ: Նա Life.panorama.am-ին  պատմեց, որ վերջիններիս տարել էր Քոբուլեթի՝ փառատոնի, և այնտեղից վերադառնալու օրն էլ համընկել է տարեդարձի հետ:

«Ինձ հրավիրեցին վագոն-ռեստորան, սաներս, նրանց ծնողներն ու տեղի աշխատակազմն այնքան օրիգինալ ձևով շնորհավորեցին ծնունդս, որ երբեք չեմ մոռանա»,-մեզ հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց պարուհին:

Նրա խոսքով՝ ինքը դեռ կնշի ծննդյան օրը մտերիմների, ընկերների հետ, բայց մի քանի օր հետո՝ իրենց տանը, որտեղ նաև մեծ այգի ունեն:

«Բոլորը զարմացել են, որ 65-ամյակիս առթիվ հանդես չեկա համերգով, ասեմ, որ այս տարի պարզապես չուզեցի ինքս ինձ համերգ նվիրել»,-ասաց արտիստուհին:

Անդրադառնալով սիրելի տղամարդու կողմից արված նվերին՝ հոբելյարը պատմեց. «Ամուսինս սպանիչ անակնկալ է արել. մի քանի օր առաջ  առավոտ վաղ պատահաբար մտա իր ստուդիա, տեսա, որ ինչ-որ բան է նկարում, աչքս ընկավ ու նկատեցի իմ դիմանկարը. մի քանի րոպե շոկի մեջ էի, դա անչափ հաճելի պահ էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել