1in.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Օուշեն շրջանում հրդեհի պատճառով տարհանվել են 620 տների բնակիչներ: Կրակով է պատվել անտառի մի մասը՝ ավելի քան 1.2 ք/կմ տարածք: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Բնակիչների շրջանում տուժածներ չկան, վնասվել են մի քանի կառույցներ, այրվել է անտառի մոտ 1.5 ք/կմ-ը: Կրակի արագ տարածման պատճառը եղել է ուժեղ քամին, որի արագությունը հասել է վայրկյանում 11 մետրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել