Politics.am-ը գրում է.

Ապրիլի 16-ին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորները ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ Ռուսաստանի իշխանություններին ուղղված դիմում են ընդունել՝ խնդրելով նրանց ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Ի պատասխան այս դիմումի՝ ՌԴ Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը հայտարարել է, որ որ Պետդումայում ելնում են իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու քաղաքացիների օրինական իրավունքից եւ պատշաճ ուշադրություն կդրսեւորեն ՄՄՀ-ի Գերագույն խորհրդի վերոհիշյալ դիմումի կապակցությամբ:

Հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին, ռուսաստանյան հանրային հեռուստաընկերությունների եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես անդրադարձել է Մերձդնեստրի խինդրին: «Վերջին հաշվով, մարդկանց պետք է թույլատրվի ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը... Մարդի ունեն ապագան կառուցելու իրենց սեփական պատկերացումը: Եվ դա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության դրսևորում, եթե մենք թույլ տանք այդ մարդկանց անել այնպես, ինչպես ոզում են», - ընդգծել է Պուտինը:

Պետք է նշել, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի Դաշնությունն արդեն ճանաչել է Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի ժողովուրդների ազատ կամարտահայտման արդյունքները: Առաջին երկուսն անկախ պետություններ են, երրորդը` միացել է Ռուսաստանին: Ճանաչումների այս շքերթում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը փաստորեն չորրորդն է և նախավերջինը: Վերջինը, ինչպես հայտնի է, Արցախն է, իսկ այստեղ զարգացումներն ավելի քան հետաքրքիր են:

Դատելով վերջին շրջանի զարգացումներից` կարելի է պնդել, որ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում կրկին ճգնաժամ է առաջացել: Չնայած այն հանգամանքին, որ տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են` այնուամենայնիվ նրանց չի հաջողվում գործը հասցնել նախագահների մակարդակով հանդիպմանը: Իսկ հայկական երկու պետությունների և Ադրբեջանի սահմանում տեղի ունեցող տարբեր միջադեպերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ որևէ պայմանավորվածության հակամարտող կողմերի միջև կամ գոյություն չունի, կամ էլ պարզապես չի գործում: Ներկա իրողությունները կարելի է համեմատել 2011 թվականի հունիսի 24-ին նախագահներ Սարգսյան-Ալիև կազանյան հանդիպումից հետո առաջացած փակուղային իրավիճակին: Հասկանալով, որ քաղաքական բանակցությունները որևէ արդյունքի չեն բերում` այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստիպված էին գործընթացը շարունակել հանրային դիվանագիտության ոլորտում: Ընտրված ճանապարհը բավական պարզունակ էր. միջնորդներին թվացել էր, թե քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն բանակցությունների շարունակությանը, ապա ժամանակը կարելի է տրամադրել հասարակության հետ աշխատանքին: Թերևս, միջնորդների մտքով անգամ չէր կարող անցնել, որ պաշտոնական Բաքուն կփակի նաև այդ հնարավորությունը:

Ապրիլի 20-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Зеркало» թերթի մեկնաբան, հայտնի քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը: Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ: Համաձայն Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդագրության, Միրկադիրովը հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակվում է 2008 թվականի ապրիլից: Նրանք պնում են, որ լրագրողը «բազմիցս հանդիպլ է Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, կատարել է Ադրբեջանի հասարակական-քաղաքաղաքական հարցերին և ռազմական ոլորտին վերաբերվող նրանց հանձնարարությունները»: Միրկադիրովի փաստաբանը, իր հերթին, Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ իր պաշտպանյալին ձերբակալել են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի և ևս մեկ հայի հետ համագործակցելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել