Հայաստանում 16-ից բարձր տղամարդկանց 50 տոկոսը ծխում էLife.panorama.am-ը գրում է.

Հայաստանում ծխախոտի օգտագործման ինչպիսի՞ պատկեր ունենք, ինչի՞ մասին են խոսում վիճակագրական տվյալները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրազեկման, կանխարգելման ուղղությամբ: Այս և այլ հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է  Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանի հետ:

-Պարոն Բազարչյան ծխախոտի օգտագործման ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ ունենք:

-Նախ դիտարկենք տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները: Այստեղ թվերը բարձր են, որովհետև մեր երկրում 16 և ավելի բարձր տարիքի տղամարդկանց  50 տոկոսը ծխում է: Իհարկե, դրական միտում կա, 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը 60 տոկոս էր, այսօր 50, բայց դա չի կարող մեզ հանգստացնել, միևնույն է այդ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր:

 Կանանց մոտ պատկերը փոքր-ինչ այլ է: Իգական սեռի ներկայացուցիչների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը կազմում է շուրջ 8 տոկոս, սակայն այստեղ պետք է առանձին դիտարկել Երևանն ու մարզերը: Մարզերում, հատկապես գյուղական շրջաններում ծխող կանանց թիվը 1 տոկոս է կազմում: Վերջին 10 տարվա ընթացքում կանանց մոտ ծխախոտ օգտագործելն առավել տեսանելի է դարձել, նախկինի պես չեն թաքցնում: Այստեղ պետք է նկատել, որ կանանց շրջանում են շատ են նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ են ծխախոտ օգտագործում:

-Ինչպիսի՞ պատկեր ունենք  դեռահասների շրջանում, արդյո՞ք ծխողների թվի ավելացում  նկատվում է:

-Դեռահասների շրջանում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե նախկին Խորհրդային միության երկրների, թե եվրոպական պետությունների հետ համեմատ մեր ցուցանիշը բավական ցածր է: Մեզ մոտ ծխախոտի օգտագործումը սկսվում է 13-15 տարեկան երեխաների մոտ: Այդ թիվը մոտ 6 տոկոսի է հասնում, որի մեծ մասը տղաներ են: Ծխող աղջիկները շատ քիչ են: Նկատենք, որ ի տարբերություն մեծահասակների, դեռահասների մոտ խոսքը չի գնում ծխախոտի ամենօրյա օգտագործման մասին, քանի որ դեռահասների մոտ վարքագիծը դեռ ձևավորված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել