1in.am-ը գրում է.

Հանրահայտ դերասան, քաղաքական գործիչ, Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը լուսանկարվել է որդու՝ Պատրիկի կողքին, երբ վերջինս անգիտակից պառկած էր: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Լուսանկարը արվել է հիվանդանոց այցի ժամանակ: Դերասանի 20-ամյա որդին այդ ժամանակ վիրահատությունից հետո անգիտակից պառկած էր: Պատրիկը այդ լուսանկարը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում, որպեսզի հաստատի՝ իր հետ ամեն ինչ կարգին է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Առնոլդ Շվարցենեգերը ցուցադրում է հումորի տարօրինակ զգացում: Հունվարին դերասանը բեղեր ու կեղծամ է դրել ու սկսել է խորհուրդներ տալ ֆիտնես ակումբի այցելուներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել