1in.am-ը գրում է.

Բուլղարիան իր երկրի տարածքում ապամոնտաժել է «Հարավային հոսք» նավթատարի խողովակները, հայտնում է բուլղարական «Բիվոլ» պարբերականը: 

«Դա տեղի ունեցավ, երբ Եվրախորհրդարանը որոշեց, որ «Հարավային հոսքը» չպետք է իրականանա»,- նշում է պարբերականը և տեղադրում լուսանկարներ, թե ինչպես էր խողովակների ապամոնտաժումից առաջ ու հետո: 

Ռուսական խողովակաշարի խողովակների առաջին զոդման արարողությունը Բուլղարիայի տարածքում տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերին «Գազպրոմի» ներկայացուցիօչների մասնակցությամբ:

Ապրիլի 17-ին Եվրախորհրդարանը պատրաստվում է քննել բանաձև, որը նախատեսում է «Հարավային հոսք» նախագծի կասեցում: Այն նախաօատրաստել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, եվրոպացի սոցիալիստները, լիբերալները, «կանաչներն» ու պահպանողականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել