Tert.am-ը գրում է.

Վիկտոր Յանուկովիչը մտադիր է ապրիլի 20-ին վերադառնալ Ուկրաինա: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Regnum գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանության աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Յանուկովիչը կժամանի Դոնեցկ: 

«Յանուկովիչին այս կիրակի կվերադարձնեն Դոնեցկ: Իմ տվյալներով՝ Կրեմլը դեռևս չի կողմնորոշվել Դոնբասի հասարակաքաղաքական ապագայի հարցում: Երկու տարբերակ է քննարկվում. այն կարող է դառնել Դոնեցկի անկախ հանրապետություն կամ դաշնային շրջան ՌԴ կազմում՝ Ղրիմի օրինակով», - հայտարարել են Լեհաստանի դեսպանատանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել