Աշխարհում ընդունված  տենդենց կա, որ հայտնիները պետք է ունենան սեփական բիզնեսն ու անվանական բրենդը:

ArmՏtar.am-ը կբացահայտնի հայ հայտնիներից մի քանիսի բիզնես գործունեությունը, նրանց եկամուտի չափը, հանդիպող խնդիրներն ու նոր բիզնես հիմնելու ցանկությունը:

Դերասանուհի Աննա Հարությունյան՝  նիհարեցման կենտրոն

 

«Լինելով մի մասնագիտության տեր, ինչպիսին դերասանությունն է, չես կարող ունենալ մշտական եկամուտ, բայց դե ապրել պետք է, չէ՞: Սա էր պատճառներից մեկը, որ ձեռնամուխ եղա իրականացնելու այս նախագիծը՝ հիմնել նիհարեցման կենտրոն: «Գեղեցկությունը կփրկի աշխահը», համաձայն եմ այս կարգախոսի հետ և հենց սա էր այս բիզնեսը հիմնելու գաղափարը: Ցանկացա ստեղծել մի գործ, որն ուղղակիորեն կառնչվի գեղեցկության հետ:

Միշտ հաճույք եմ ստացել գեղեցիկ կանանց շրջապատում գտնվելուց, խորհուրդներ լսել, ինքս էլ արտահայտվել: Այս անգամ որոշեցի կարծիքս արտահայտել բիզնեսի տեսքով և օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր առանց առողջությունը վնասելու, կազատվեն ավելորդ քաշից: Չեմ կարող ասել, թե որքան եկամտաբեր է այն, քանի որ եկամտից խոսելը դեռ վաղ է, բայց հուսամ, որ հաջողությունը շուտով ինձ հյուր  կգա ֆինանասական տեսանկյունից: (ծիծաղում է): 

 Ճիշտ է, բիզնեսում մանր խնդիրներ առաջանում են, բայց դրանց նորմալ եմ վերաբերում: Խնդիրներ ունենում են բոլորը, հարցը այն է, թե ինչպիսի լուծումներ տալ դրանց:

Դեռ այլ բիզնես հիմնելու մտահղացում  չունեմ: Ինչպես ասում են, բիզնեսը խաղ ու պար չէ, ինչպես դերասանությունը»:

Dj Վակցինա - The Laboratory՝  համերգների, կորպորատիվ միջոցառումների, ֆլեշմոբերի, հարսանյաց եւ ծննդյան արարողությունների և այլ միջոցառումների կազմակերպման ընկերություն:

«Հիմնեցի այս բիզնեսը, քանի որ պատվերները շատ էին, հատկապես հարսանիքների, Dj-ների, շոու ծրագրերի կազմակերպման, խանութների բացման, տեխնիկական ապահովման և այլն: The Laboratory ընկերության աշխատանքի հիմնական ուղղությունը բացօթյա և ակումբային միջոցառումներն են և սոցիալական ծրագրերի իրականացումը: Բացի ամբողջական միջոցառումներ կազմակեպելուց, մենք տրամադրում ենք նաև Dj-ներ, ձայնային և լուսային սարքավորումներ: Ներկայիս միջոցառումների կազմակերպման ընկերություններից տարբերվում ենք ավելի ժամանակակից մոտեցումներով և երկար տարիների աշխատանքային փորձով:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել