OLYMPUS DIGITAL CAMERAAraratnews.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի տեղեկագիրը, որով սակագներ են սահմանվում մկրտության եւ պսակադրության արարողությունների համար:

Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը ճշտելու նպատակով Araratnews.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից թեմի Իջեւանի տարածաշրջանում Սուրբ Մկրտության եւ Սուրբ Պսակի խորհրդակատարությունների համար սահմանված գների առնչությամբ տեղեկացնում եմ, որ Ամենայն Հայոց Հայրապետը կասեցրել է այդ որոշումը եւ հանձնարարել առաջնորդների ժողովին ստեղծել հանձնախումբ եւ ուսումնասիրել թեմերում խորհրդակատարությունների սակագների ներդրման հարցը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել