Lurer.com-ը գրում է.

Երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 20-ի երեկոյան իր մահկանացուն է կնքել ճանաչված ու սիրված բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը: Այս մասին տեղեկացրել են բանաստեղծի ընտանիքից: Թաթուլ Բոլորչյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին` ժամը 18.00-ից, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը` փետրվարի 23-ին` ժամը 14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքից:

Թաթուլ Պողոսի Բոլորչյանը ծնվել է 1931թ. ապրիլի 14-ին, Ախալքալաքի Գումբուրդո գյուղում: 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով: 1968 թվականից ՀԳՄ անդամ էր: 1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003-ին` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող: 2003-ից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում: Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել