1in.am-ը գրում է.

Նախօրեին համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ժաննա Ֆրիսկեն ծանր հիվանդ է: Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն՝ օրերս երգչուհին բուժվելու նպատակով Գերմանիա է մեկնել: Լուսանկարիչների արած կադրերում դժվար է ճանաչել Ժաննային, այդ պատճառով էլ շատերը այս տեղեկատվությունը կասկածի տակ են դնում: 

Երգչուհու հիվանդության մասին լուրերի տարածումից անմիջապես հետո Ֆրիսկեի պաշտոնական կայքում հայտնվել էր նրա մամլո քարտուղարի հայտարարությունը և Ժաննայի լուսանկարը. «Արագորեն տարածվող լուրերն այն մասին, թե երգչուհին ծանր հիվանդ է և այսօր Գերմանիա է մեկնել բուժվելու, կեղծ են: Հայտնի երգչուհին մեկ տարուց ավել Մայամիում է, որտեղ անցկացնում է երկարատև դեկրետային արձակուրդը: Նա Նահանգները չի լքել 2013 թ. հունվարից, այնպես որ Մոսկվայում նրան նկատել չէին կարող: Ռուսաստան Ժաննան առայժմ չի պատրաստվում վերադառնալ»: 

Անցած տարվա ապրիլին առաջին անգամ մայրացած երգչուհու երկրպագուներին ուրախացրել է այս տեղեկատվությունը: Սակայն համացանցում հայտնվել են նրա հիվանդության մասին նոր մանրամասներ: Հայտնի լրագրող և հաղորդավար Անդրեյ Մալախովը, ով այժմ Նահանգներում է գտնվում, հաղորդում է, որ երգչուհին Մայամիում չէ, և իրոք Գերմանիա է մեկնել: 

Երգչուհի Տանյա Տերեշինան նույպես իր միկրոբլոգում հայտնել է, որ Ժաննան ծանր հիվանդ է: Որոշ կայքեր հաղորդում են, որ Ժաննան գլխուղեղի ուռուցք ունի: 

Այլ աղբյուրներ էլ պնդում են, որ երեխայի ծնվելուց հետո Ժաննան չի կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից և Գերմանիա է մեկնել մասնագիտական օգնություն ստանալու համար: Հարկ է նշել, որ անցած տարվա ապրիլից երգչուհին հանրությանը չի ներկայացել: Մինչև երեխայի ծնվելը Ժաննան հայտարարել էր, որ չի պատրաստվում երկար հանգստանալ և արագ աշխատանքի կվերադառնա: 

Ֆրիսկեի ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը, և երգչուհու ընտանիքը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունները: Իսկ Life News հրատարակչության տնօրենը, որը հաղորդել է Ժաննայի սարսափելի հիվանդության մասին, խոստացել է նրան մեկ միլիոն դոլար վճարել, եթե նա երեք օրվա ընթացքում հայտնվի հանրության առջև և հերքի հիվանդության մասին լուրերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել