Հայաստանում այժմ Odnoklassniki -ի աճը գերացանցում է Facebook-ին168.am-ը գրում է.

Հայաստանում սոցիալական մեդիայի կիրառման նախընտրությունների փոփոխություններ են  նկատվում: Մասնավորապես, վերջին ամիսներին նկատելի է, օրինակ, Odnoklassniki-ի հայաստանյան օգտատերերի թվի կտրուկ աճը: Ըստ տվյալ սոցցանցերի պաշտոնական տվյալների, որոնք հրապարակել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը` եթե, օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին Odnoklassniki-ի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում էր 835 հազար, ապա 2014թ. հունվարին այդ նույն սոցցանցի շաբաթական ակտիվ օգտատերերի քանակը կազմում է 911 հազար: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում Facebook-ի օգտատերերի ակտիվություն ևս նկատելի է, թեև՝ ոչ Odnoklassniki-ի նման: Տարբեր սոցցանցերից հայաստանյան օգտվողների նախընտրությունների և շաբաթական ակտիվության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ` հետևելով 2013 թվականի դեկտեմբերի և հունվարի տվյալներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել