Esem.am-ը գրում է.

Ի՞նչ են խոսում. երգիչ Էրիկ Կարապետյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ընկերություն են անում:

Իրականում. վերջերս մեր ընթերցողները մեզ նամակներ են գրում` խնդրելով պարզել արդյոք երգիչ Էրիկ Կարապետյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ընկերություն են անում: Տարածված լուրի իսկությունը պարզելու համար ESem.am–ը խոսեց նրանց հետ: «Արդեն գլխի եմ ընկնում, թե որտեղից են տարածվել նման խոսակցություններ: Երևի առիթն այն է, որ ես ու Դիանան վերջերս մի մրցանակաբաշխության հանդիսավարներն էինք, որի ժամանակ, երբ ես կատարեցի իմ «Անիրական սեր ես» երգը, բեմադրության հերոսուհին նա էր: Զարմանալի է, մարդիկ երկու հոգու միասին տեսնելով՝ սկսում են ինչ-որ սիրավեպեր վերագրել, կարծում եմ` մի փոքր ծիծաղելի է: Շատ տեսահոլովակներ ունեմ, որոնցից ամեն մեկն իր հերոսուհին ունի, ինչ է, ուրեմն բոլորի հետ ընկերությո՞ւն եմ արել,- ասաց Էրիկը` հավելելով,- մենք միայն լավ ընկերներ ենք: Արդեն մի քանի տարի է, ինչ ճանաչում ենք իրար: Նախկինում մեր հարաբերությունները զուտ գործնական էին, բայց հետո մեր ընդհանուր ծանոթների շնորհիվ լավ ընկերներ դարձանք»: Երգիչը բացառեց, որ հետագայում միգուցե փոխվի հարաբերությունների ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել