Кто оплатил грузинскую мечту: первое интервью Иванишвили после ухода из политики

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

«Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն»

-Իսկ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց հաղթել «էլիտար կոrուպցիային»:

-Ձուկը գլխից է հոտում: Եթե արդար ես, ապա քեզ միայն արդար մարդիկ կշրջապատեն: Ես իմ թիմի մեջ դեմոկրատիա ներդրեցի, բացարձակ վստահություն ձեռք բերեցի: Յուրաքանչյուրը կարող է վիճել ինձ հետ, իր կարծիքը պաշտպանել: Միևնույն ժամանակ բոլորը շատ լավ հասկանում են, որ ինձ չի կարելի խաբել: Օրինակ, իմ մտերիմ մարդկանցից մեկն այդպիսի սխալ թույլ տվեց և այդ պատճառով նրա հանդեպ դատական գործ հարուցվեց:  Այդ անձնավորությունը գլխավորում էր Անվտանգության ծառայությունը:

Այդ ծառայությունը Սաակաշվիլի օրոք Վրաստանի հայտնի մարդկանց վերաբերյալ հսկայական քանակությաmբ վարկաբեկող տեղեկություններ էր հավաքել:

Այնտեղ կային կադրեր ավելի քան 40.000 մարդկանց անձնական կյանքից: Նկարահանումների համար մոտ 100 մլն դոլար էր ծախսվել: Եվ այդպես, անվտանգության ծառայության ղեկավարը՝ մեր կողմնակիցը, օգտվել էր այդ արխիվներից, քանի որ նրա մասին ինչ-որ բացասական նյութեր էին գրել: Մենք այդ ամբողջ արխիվը ոչնչացրեցինք լրագրողների առաջ: Իսկ մեր կողմնակցին հիմա թող օրենքի ողջ խստությամբ պատժեն:

-Եվ Դուք, փաստորեն, վստա՞հ եք, որ Ձեզանից հետո մնացած թիմն իրեն լիովին ճի՞շտ կդրսևորի:

 -Բոլորը տեսնում են, որ մեզ մոտ սխալները ներման չեն արժանանում: Ուրիշ ոչինչ պետք չէ: Վրաստանը փոքր երկիր է: Իմ թիմի համար ընտրելով մարդկանց՝ ես նրանց ասում էի. «Դու կարող ես ինձ խաբել մեկ անգամ, երկու անգամ, բայց երրորդը անպայման հայտնի կդառնա»: 

Վրաստանում այլևս կաշառակերություն չի լինի: Դրանում ես լիովին համոզված եմ: Հազվադեպ դեպքեր կարող են պատահել: Ինչպես որ դրանք պատահում են Եվրոպայում: Բայց այլևս երբեք կառավարությունը կոռումպացված չի լինելու: Ես երաշխավորում եմ: Ես մարդկանց խոսք եմ տվել:

-Իսկ հիմա Ձեր նախարարները որքա՞ն աշխատավարձ են ստանում:  

-Մոտավորապես 1250-2500 եվրո և նույնքան պարգևավճարներ: Նրանք ունեն անձնական մեքենաներ և ևս մի քանի լրացուցիչ առավելություններ:

-Դուք ասում եք, որ կատարել եք Ձեր բոլոր խոստումները: Իսկ ասում են, որ խոստացել եք, որ բենզինի գինը երկու անգամ կնվազի, բայց դա տեղի չունեցավ…

-Ոչ, երկու անգամի մասին ես ոչինչ չեմ ասել: Իմ խոսքերն աղավաղել են: Ես միշտ ասել եմ, որ չեմ սիրում քաղաքականությունը: Հիմնականում ես այն չեմ սիրում, քանի որ այն կազմված է միայն խոստումներից: Առաջին իսկ օրվանից ես գրեթե խոստումներ չեմ տվել: Բենզինի գինն իրոք 10-20%-ով նվազեց: Մեզ մոտ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի գինը նվազեց:  

-Մարդիկ ժամանակին քվեարկում էին Ձեր օգտին, այլ ոչ թե Ձեր կուսակցության: Ի՞նչ կլինի քաղաքականությունից Ձեր հեռանալուց հետո: Կկարողանա արդյո՞ք «Վրացական երազանքը» հաղթանակ տանի հաջորդ ընտրությունների ժամանակ: 

-Այդ հարցը բոլորն էին բարձրացնում: Ինձ թվում է, որ կկարողանա: Հիմա մեզ մոտ քաղաքապետների ընտրություններ են կայանալու: Ինձ թվում է, որ ոչ ոքի մոտ կասկած լինել չի կարող, որ մեր կոալիցիան հաղթանակ կտանի: Ամենահետաքրքիր ընտրությունները (խորհրդարանական) կանցնեն 2.5 տարի հետո: Կարծում եմ՝ սարսափելի ոչինչ չի լինի, եթե հաղթի Գարիբաշվիլին: Նրա ձեռքերը մաքուր են: Նա պրոֆեսիոնալ է, ավարտել է Սորբոնի համալսարանը: Սահուն խոսում է անգլերեն և ֆրանսերեն, բայց ռուսերեն այդքան էլ վարժ չի խոսում: Վրաստանում երիտասարդները հիմա շատ վատ են տիրապետում ռուսերենին:  


««Боржоми»-ի և գինու համար մենք հաշտվել չենք պատրաստվում»


-Պետք է Ձե՞զ շնորհակալություն հայտնել Ռուսաստան վրացական գինու և «Боржоми»-ի վերադարձի համար:

-Այն փաստը, որ Միխայիլ Ֆրիդմանը գնել է «Боржоми»-ն, իմ վաստակը չէ: Ես գիտեի գործարքի մասին և ներքուստ հավանության էր արժանացրել այն: Բայց իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել:  

-Իսկ գինի՞ն:

-Ինձ թվում է, որ այո: Մենք կշարունակենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իհարկե, գինու և հանքային ջրի արտահանումը չի փրկի Վրաստանի տնտեսությունը, բայց, համենայնդեպս, դա կարևոր է: Սկզբի համար լավ է, բայց քիչ է:

-Ե՞րբ է հարկավոր սպասել Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:

-Այժմ գնդակը Ռուսաստանի կիսադաշտում է: Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն դա դեռ անհնար է, քանի դեռ Աբխազիան ու Հարավային Օսիան մնում են օկուպացված: Այդ տարածքների անջատվելը տեղի է ունեցել Ռուսաստանի օգնությամբ: Ես հուսով եմ, որ Կրեմլը գիտակցում է, որ տեղի է ունեցել սարսափելի բան, և ոչ միայն Վրաստանի, այլև՝ Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանում չհասկանան դա, ապա շատ բարդ կլինի վերականգնել բարեկամական նախկին հարաբերությունները: Մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան տարածքներ չեն, մարդիկ են: Այնտեղ ապրում են մեր եղբայրները՝ աբխազներն ու օսերը: Եվ ես ամեն անգամ ասում եմ, որ անհրաժեշտ է վերադարձնել Աբխազիան ու Օսիան: Եվ մենք դրա համար անում ենք ամեն ինչ: Մենք ոչ մի կերպ նկատի չունենք պատերազմ սկսելը: Նրանց (աբխազներին ու օսերին) պետք է համոզել: Ռուսաստանի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտելու, որ ժողովուրդներն իրենք պետք է պարզեն միմյանց միջև հաշիվները: Ինձ այդ հայտարարությունը թվաց հուսադրող:

-Զղջո՞ւմ եք, որ չեք հասցրել հանդիպել Պուտինի հետ:

-Այդպիսի հնարավորություն չի եղել: Ես պատրաստ էի: Եվ հիմա կառավարությունը նույնպես պատրաստ է հանդիպման: Սակայն հիմք չկա:

-Մեդվեդևի հետ Դավոսում Դուք կարողացաք հանդիպել: Ինչի՞ մասին էիք զրուցում:

-Շատ կարճ զրուցեցինք, պարզապես ծանոթացանք:

-Օլիմպիադայում Վրաստանը մասնակցելո՞ւ է:

-Իհարկե, մասնակցելու ենք: Հին Հունաստանում պատերազմները դադարում էին Օլիմպիադայի ժամանակ: Թիմը փոքր է, բայց կարևորը որ մասնակցելու ենք: Դա հաշտության համար լավ ճանապարհ է:

-Իսկ Դուք մեկնելո՞ւ եք:

-Ոչ, ես դուրս եմ եկել հասարակական կյանքից, թեև ոչ շատ հեռու: Կարծում եմ, որ դրա կարիքը չի լինելու: Չեմ կարծում, որ հիմա դա այդքան կարևոր է. Վրաստանում ինձ սխալ կհասկանան և Ռուսաստանում նույնպես:  

-Իսկ ժողովուրդն ի՞նչ վերաբերմունք ունի Վրաստանի թիմի Օլիմպիադա մեկնելու կապակցությամբ:

-Բոլորը տարակարծիք են: Իմ հիմնական նպատակն է սկսել կազմավորել քաղաքացիական հասարակություն: Հիմա մենք չունենք կենտրոն, որի օգնությամբ կարողանա կողմնորոշվել յուրաքանչյուր քաղաքացի: Չկա վառ արտահայտված կարծիք: Եվ դա Վրաստանի համար ամենամեծ խնդիրներից մեկն է: Յուրաքանչյուրն ասում է, թե ինչ է ուզում, ժողովուրդը շփոթմունքի մեջ է, չի կարողանում կողմնորոշվել: Երկու տարվա ընթացքում ես մեծ աշխատանք եմ տարել այդ ուղղությամբ:


«Իմ ներդրումը 1 մլրդ դոլար էր կազմում»


-Վրաստանի տնտեսությունը բարձրացնելու համար Դուք ստեղծեցիք «Համաներդրումային ֆոնդ»՝ 6 մլրդ դոլար արժողությամբ: Ինչպե՞ս է այն աշխատելու: 

-Դա ուղիղ ներդրումների, լիովին կոմերցիոն ֆոնդ է: Ֆոնդի կառավարիչը ընտրելու է Վրաստանում առկա հետաքրքիր նախագծերը և գումարներ ներդնի նրանց իրագործման մեջ: 

-Իսկ Վրաստանում որտե՞ղ է հնարավոր 6 մլրդ դոլար ներդնել, թե դրանք սոցիալական նախագծեր են:

-Դա խնդիր է: Մի ամբողջ խումբ է այդ հարցի շուրջ աշխատում: Միլիարդ ներդրումով մենք արդեն նախագծեր ընտրել ենք: Դրանք հիդրոէլեկտրակայաններ են, հյուրանոցներ և մի քանի գյուղատնտեսական նախագծեր: Բիզնեսն աշխուժացավ՝ հասկանալով, որ կան ներդրողներ: Կարծում եմ, որ մի քանի ամսիների ընթացքում մենք կկարողանանք ներդնել այդ գումարը:

-Իսկ Ձեզանից բացի, ո՞վ է ֆոնդ ներդրումներ կատարում:

-Ֆոնդը միայն 9 ներդրողներ ունի: Ես եմ, Մաշկեվիչը, Պատարկացիշվիլի ընտանիքը, երկու ընկերություններ Արաբական Էմիրություններից (Dhabi Group и RAK Investment Authority), Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը, ղազախական «КазТрансОйл»-ը, թուրքական  Calik Holding A.S ընկերությունը և չինական Milestone-ը: Յուրաքանչյուր մասնակիցը կներդնի մի քանի հարյուր միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Իմ ներդրումը 1 մլրդ դոլար էր կազմում:  

-Ֆոնդը միայն մե՞ծ նախագծեր է վերանայելու:

-Ոչ, նախագծի ամենամինիմալ ներդրումը 5 մլն դոլար է լինելու: Իսկ ավելի փոքր նախագծերի համար մենք ստեղծում ենք վենչուրային ֆոնդեր: Այն փոքր է լինելու՝ առավելագույնը 30 մլն դոլար:

-Իսկ ո՞վ է հիմա ղեկավարում Ձեր անձնական կարողությունը:

-Ինչպես նախկինում, արևմտյան բանկերը և հեջ-ֆոնդերը:


«Ես ոչ մի տեղ չեմ մեկնի և ոչինչ չեմ անտեսի»


-Վրացական քաղաքացիությունը Ձեզ վերադարձրեցի՞ն:

-Իմ մոտ դեռևս միայն ֆրանսիական քաղաքացիություն է: Ես վարչապետ էի՝ ֆրանսիացի լինելով: Եթե ինձ այդ ժամանակ վերադարձնեին վրացական քաղաքացիությունը, ապա ես չէի կարողանա վարչապետ լինել: Ահա այդպես Սաակաշվիլին աղավաղել է մեր Սահմանադրությունը: Հիմա Գերագույն դատարանը քննարկում է այդ հարցը և մինչև դեկտեմբերի վերջը ես կարծում եմ, որ կվերականգնեն իմ վրացական քաղաքացիությունը:

-Իսկ չե՞ք պլանավորում վերադարձնել ռուսական  քաղաքացիությունը:

-Իմ ողջ ընտանիքը ռուսական քաղաքացիություն ունի: Ես կարող եմ վերադարձնել այն, եթե հարկ լինի: Բայց դեռևս կարիքը չկա:

-Որքա՞ն ժամանակ է ինչ Դուք դուրս եք եկել քաղաքականությունից:

-Միայն մեկ ամիս է անցել: Ես այն ժամանակ շատ էի աշխատում: Իսկ հիմա աշխատելու եմ որքան որ կարողանամ: Հիմա մտածում եմ, թե ինչպես է կարելի օգնել: Ես խոստացել էի, որ ակտիվ զբաղվելու եմ քաղաքացիական հասարակության կառուցման հարցերով, մարդկանց  սովորեցնելու եմ վերահսկել կառավարությունը և այլն:

-Դուք լիովին համոզվա՞ծ եք, որ այլևս չեք վերադառնա քաղաքականություն:

-Այո, համոզված եմ: Ես խոսք եմ տվել: Ես երաշխավորում եմ, որ այն կառավարությունը, որը ես թողել եմ, կառուցելու է իրական դեմոկրատական երկիր և երբեք չի դառնա կոռումպացված:

-Չեք վախենո՞ւմ, որ հենց հեռանաք, ամեն ինչ կքայքայվի:

-Ես ոչ մի տեղ չեմ հեռանալու և ոչինչ չեմ անտեսի: Ես կշարունակեմ մնալ հասարակության ակտիվ անդամ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել