1in.am-ը գրում է.

33-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջենները, համացանցում տեղադրել է դստեր լուսանկարներից մեկը, որում նա մինչև մի քանի պլաստիկ վիրահատություններ կատարելն է:

Նշենք, որ այդ ժամանակից ի վեր ոչ միայն Քիմը, այլև Քրիսը մի քանի անգամ պլաստիկ վիրաբույժների օգնությանն են դիմել:

Լուսանկարի ներքո Ջենները շնորհավորել է դստերը ծննդյան տարեդարձի կապակցությամբ և խոստովանել է, որ առաջին ամուսնությունից ծնված միջնեկ աղջկան միշտ էլ բոլորից շատ է սիրել և նրան համարում է «իր կյանքի լույսը»:

«Ծնունդդ շնորհավոր, Քիմբերլի: Ես հիշում եմ այն օրը, երբ դու ծնվեցիր այնպես, ասես դա երեկ է եղել: Դու վարդագույն մետաքսե զգեստով էիր, և բոլորը շատ հուզված էին քեզ հետ ծանոթանալու առթիվ»,- Golos.ua-ն մեջբերում է Քրիսի գրառումը:



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել