Փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղևարձի թանկացումն անխուսափելի է: Թեև նա չի նշել հստակ ժամկետ, թե երբ պետք է սպասենք այդ «անխուսափելի» թանկացմանը, բայց հուշել է, թե մոտավորապես ինչքան ժամանակ է մնացել դրան. 
«Հանձնաժողովն աշխատում է բաց եւ թափանցիկ, ու հավանաբար 1 ամսից կամ մի քիչ ավելի ժամկետում կավարտի աշխատանքները»:

Այստեղ են ասել, տո ձեզ էլ, ձեր հանձնաժողովն էլ, ձեր կատարած աշխատանքն էլ: Բախտներդ փորձեք, տրանսպորտի գին թանկացրեք, ու էդ ժամանակ դու էլ, հանձնաժողովդ էլ, գծատեր Նավասարդյանն էլ, Տարոնն էլ կթռնեք պաշտոններից՝ շամպանսկի պռոբկեքի պես, որովհետև նախ Տարոնը խոստացավ, որ մինչև տրանսպորտի աշխատանքն ու որակը չբարեկարգվի, ոչ մի թանկացում չի լինի ու, ինչպես միշտ, չպահեց իր խոստումը, հետո էլ ժողովրդին մահանա է պետք, որ էլի թափի փողոցներ, կանգառներ ու ինտերնետ, որպեսզի դժգոհությունը դուրս թափի, իսկ դուք կդառնաք քավության նոխազ, ոնց դա եղավ անցած անգամ:
Պատրա՞ստ եք դրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել