Որո՞նք են կանանց ամենատարածված սեքսուալ խնդիրները:

1. «Ամաչում եմ իմ մարմնից»

Դրա համար էներգիայի մեծ մասը տրամադրում ենք տղամարդուց թաքցնելու մեր ոչ իդեալական փորիկը, ցեյլուլիտն ու փոքր կուրծքը:

Մի՞թե կանայք չեն հասկանում, որ եթե տղամարդիկ ընտրել են իրենց, ուրեմն իրենց համար այդքան էլ կարևոր չէ նրանց իդեալական կուրծքը կամ փորիկը: Եվ հետո, ինչու՞ են տղամարդիկ այդքան սիրում պոռնոֆիլմեր դիտել: Իհարկե պատճառները շատ են, բայց դրանցից մեկն այն է, որ նրանք հնարավորություն են ունենում մանրամասն տեսնել, թե ինչ է տեղի ունենում, խոշոր պլանով: Հասկացա՞նք :)

2. Կարծեցյալ ֆրիգիդություն

Այս խնդիրն ունեն հատկապես երիտասարդ աղջիկները, որոնք դեռ նոր են ծանոթանում սեռական հաճույքներին: Դիտելով բազմապիսի ֆիլմեր ու կարդալով տարբեր նյութեր նրանք սպասում են, որ հենց առաջին անգամից սեքսում պետք է հրաշքներ տեղի ունենան: Բայց այդ հրաշքները չեն լինում ոչ առաջին, ոչ էլ տասներորդ անգամ:

Ավելին, սեքսոլոգները հավաստիացնում են, որ բազմաթիվ զույգեր սեքսուալ ներդաշնակության հասնում են ամուսնության առաջին տարուց հետո միայն: Ուստի պետք չի միանգամից քեզ ֆրիգիդ համարել:

3. Ոչ արագ գրգռում

Այստեղից էլ ոչ բավարար քսուք: Շատ հազվադեպ բնական քսուքի բացակայությունը հիմնավորվում է ֆիզիոլոգիական խանգարումներով, իսկ դեպքերի մեծամասնությունում պատճառը վատ նախնական շոյանքներն են: Ի՞նչ անել: Ստիպել տղամարդուն քեզ վերաբերվել նույնքան լավ, որքան իր ավտոմեքենային` այսինքն նուրբ խոսքեր ասել, շոյել, համբուրել և այլն: Հիշիր, որ հիմնականում քսուքի բացակայությունը ոչ թե քո, այլ տղամարդու մեղքն է:

4. Անցյալի հիշողություններ

Աշխատիր քեզ վրա, եթե սովորություն ունես անկողնում նախկիններին հիշել: Դա կատարյալ կերպով փչացնում է սեքսի որակը: Իսկ եթե սովորություն ունես ներկայիս ընկերոջդ պատմել նախկիններիդ մասին, ապա դա արդեն դիագնոզ է: Եվ միաժամանակ դատավճիռ ներկայիս հարաբերություններիդ համար:

5. Անկարողություն զոհաբերել աշխատանքն ու տնային հոգսերը սեքսուալ երջանիկ կյանքի համար

Այո, որոշակի իմաստով սեքսն աղանդերի պես մի բան է: Եվ ոչ մի դեպքում չի կարելի դրանից հրաժարվել: Անգամ եթե սարսափելի օր ես ունեցել, ապա սեքսը հիանալի միջոց է բացասական էմոցիաներից ձերբազատվելու և դրականով լիցքաթափվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել