Հայկական սփյուռքի ներկա գոյությամբ պայմանավորված է մեծ` քաղաքական, տնտեսական և տարատեսակ խնդիրների լուծման կարևոր գործոններ, այդ գործոնների կարևորությունը պայմանավորվում է հայրենիքում բնակվող հայության հետ համեմատ իր մեծ գերակշռությամբ և սփռվածությամբ: Ցավոք, այսօր սփյուռքի դերը պայմանավորվում է միայն ներդրումներով և բարեգործություններով, ինչը նշանակում է Հայրենիք –Սփյուռք հարաբերությունների սահմանափակում: Հայրենիք –Սփյուռք հարաբերություններում պետք է սփյուռքի դերը ունենա մեծ գործոն` պետականությունը, իրենց ազատ մուտք ու ելքի հնարավուրությունները, ոչ թե միայն երկիրը դատարկելով ` փորձում են ցույց տալ, թե տնտեսություն են զարգացնում: 
Սփյուռքի ակտիվ մասնակցությունը, ծրագրերի ինքնակամ ու իրենց իսկ վերահսկողությունը կօգնի պետական կայունացման և պետության զարգացման մեջ: Մի աշխատանքային խորհրդի ձևավորումը, որը ոչ միայն կստանձնի այդ աշխատանքները կատարելը, այլ նաև պետք է փորձ անի համակարգել, կամ գոնե ուժերի գերլարումով փորձ անի համակարգել հասարակաքաղաքական գործընթացները:
Հ.Գ. Սփյուռքին պետք է հնարավորություն տալ երկրում իրեն իսկապես լիարժեք և լիակատար տեր զգալ,թե չէ այսօր մեր սփյուռքահայերին ասոցացնում են տուրիստի տամ ներդրողի հետ, կամ որ իրենք հարուստ են երկրին օգնեն: Հարց, իսկ ինչո՞վ է օգտակար լինում կամ փոխհատուցում այդ երկրին օգնություն ցուցաբերած սփյուռքահայերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել