Mediamall.am-ը գրում է.

Այս տարվա օգոստոսին տարօրինակ կերպով ընդհատվեց հայկական շոուբիզնեսի ամենաքննարկվող սիրավեպի պատմությունը: Անի Երանյանը հայտարարեց, որ ինքը և մոդել-դերասան Մովսես Երանյանը այլևս ընկեևրություն չեն անում: «Ես ճիշտ ժամանակին հասկացա, որ ես և Մովսեսը իրար համար չենք: Հուսով եմ, որ Անի Երանյան անվան կողքին այլևս չի հնչի Մովսես Երեմյան անունը»,- ասել է Անին:

Մովսես Երեմյանը չհերքեց սա: Նույնիսկ քիչ անց հայտարարեց, որ իր սիրտը նոր տիրուհի ունի: Իսկ բառացիորեն օրեր առաջ Անի Երանյանը հայտարարեց, որ Մովսեսի հետ որևէ տեսակի շփում չի պահպանում: Այս ընթացքում ընդամենը մեկ անգամ հանդիպել են պատահաբար և իրար բարևել:

Սակայն MediaMall.am-ը տեղեկություններ ունի, որոնք ոչ միայն հերքում են այս հայտարարությունը, այլ հակառակն են փաստում: Այս օրերին Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը միասին նկարահանվում են սիրային մելոդրամատիկ ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատարներ:

Պատկերացնու՞մ եք, մարդիկ իրար հետ չեն շփվում, բաժանվում են, մի քանի օր առաջ ընդամենը մեկ անգամ իրար բարևում են, սակայն պարզվում է, որ միասին նկարահանվում են ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, ոչ ավել, ոչ պակաս՝ Անի Երանյանի պատվերով: Չափազանց նման չէ՞ հնդկական ֆիլմի սցենարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել